211652_close_icon
views-count6583 դիտում article-date 23:42 22-01-2020

Տեղի կունենա Արթուր Ալեքսանյանի «Կյանքի իրավունք․ Ղարաբաղ» գրքի շնորհանդեսը

Արցախյան պատերազմի ժամանակ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, ղեկավարել է թիկունքի աշխատանքները և եղել տարբեր ստորաբաժանումների հրամանատար Մարտակերտի պաշտպանական դիրքերի Հաթերքի կիրճում: Ալեքսանյանը մի քանի անգամ ծանր վիրավորվել է, արժանացել է Հայաստանի և Արցախի բարձրագույն ռազմական պարգևների: Պատերազմից հետո նրան հանձնարարվեց կազմավորել Հայաստանում «Կարմիր բերետներ» հատուկ նշանակության ռազմական ստորաբաժանման գլխավոր վարչությունը: Ամարասի Արթուրի հերոսության մասին գրվել են գրքեր, ակնարկներ ու պատմություններ, նկարահանվել են մի քանի ֆիլմեր, սակայն այդ բոլորն արվել է առանց նրա մասնակցության և ոչ նրա պատմածներով: Վերջապես ընկերների ու զինակիցների խնդրանքով Ալեքսանյանը որոշեց ինքը գրել իր հուշերը՝ բացահայտելով բոլոր մանրամասները, [url=https://www.facebook.com/events/2454618294853732/]ներկայացնելով [/url]Արցախի հերոսական ժողովրդի՝ հանուն ինքնորոշման և մայր Հայաստանին վերամիավորվելու սկսած Ղարաբաղյան շարժման գաղտնիքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր