Հետախուզվում էր գողության փորձի համար
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 21-ին, ժամը 20.05-ին, Երևան-Երասխ ճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Հուսիկ Բ.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 11-ից հետախուզվում էր ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի /Գողության փորձը/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]