211652_close_icon
views-count737 դիտում article-date 14:42 12-12-2014

Հետախուզվում էին գողության և գողության փորձի մեղադրանքով

Դեկտեմբերի 10-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Վարդան Մամիկոնյանի արձանի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Նարե Մ.-ին, որը օգոստոսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով: *** Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 11-ին, ժամը 17.00-ին, բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Հրանտ Ք.-ն, որը դեկտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի /գողության փորձ/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: *** Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 11-ին, ժամը 17.00-ին, բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Կարեն Ա.-ն, որը դեկտեմբերի 11-ից հետախուզվում էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, պատժի կրումից խուսափելու համար /ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի /գողության փորձ/ 3-րդ մասի 1-ին կետ/: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր