211652_close_icon
views-count1912 դիտում article-date 23:14 23-03-2020

Հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքներով

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների հետ համատեղ, մարտի 22-ին, ժամը 22.45-ին, Սիսակյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից բերման են ենթարկել 27-ամյա Վանիկ Կ.-ին, որը 2019 թ. նոյեմբերի 13-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 34-177-րդ (Գողության փորձը) հոդվածների մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ կալանք: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր