38338 դիտում
11:19 21-01-2020
Հեռախոսային խոսակցությունները կգաղտնալսի նաև ոստիկանությունը. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքը
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու հնարավորություն ընձեռել նաև ՀՀ ոստիկանությանը: «[url=https://https://armenpress.am/arm/news/1002039.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սիփան Փաշինյանը:
Հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ՝ գործող օրենքով «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը` այդ օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա՝ սույն օրենքով սահմանված կարգով: ՀՀ ԱԺ պատգամավորի խոսքով՝ նախագծով առաջարկվում է ոստիկանության կողմից ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացումը սեփական օպերատիվ տեխնիկական ենթակառուցվածքներով, որոնց զարգացման ուղղությամբ պետք է ներկայացվի միջոցառումների ծրագիր: Ըստ նրա՝ կխնայվի նաև ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու և տեխնիկական աջակցություն ստանալու ու կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը:
Կառավարությունը նախագծին տվել էր բացասական եզրակացություն:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ նախագծի ընդունումը ենթադրում է խոշոր ֆինանսական ծախսեր՝ ՀԽՎ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ՀՀ ոստիկանությանն ապահովելու համար: Նա նաև տեղեկացրել է, որ ներկայումս իրականացվում են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի լրամշակման աշխատանքներ, որի ընդունումը ենթադրում է նաև համակարգային փոփոխություններ քրեադատավարական ոլորտում. կլրամշակվի նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը:
Օրենքի նախագիծն ընդունվեց 97 կողմ, 20 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:
Նմանատիպ նյութեր
1407 դիտում
11:13 13-10-2022
Ինչ ավարտ կունենա Փաշինյան-Վանեցյան-Խաչատրյան հեռախոսային խոսակցությունները ձայնագրելու գործը․ «Ժողովուրդ»
57009 դիտում
13:08 29-04-2018
Հեռախոսային կեղծ զանգեր․ ոստիկանությունը զգուշացնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
925 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
814 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը