2578 դիտում
11:51 07-11-2019
Ոստիկանությունը ինքնուրույն հեռախոսային խոսակցությունները չի վերահսկի. Գործադիրը դեմ է Խաչատրյանի և Փաշինյանի նախագծին
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում հավանություն չտվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Սիփան Փաշինյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է սահմանել ՀՀ ոստիկանության կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկման ինքնուրույն իրականացումը իր օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով, հաշվի առնելով, որ ՀՀ ոստիկանությունն ընդգրկված է օպերատիվ-հետախուզական գործունեությանմեջ եւ իր կառուցվածքում գործում է օպերատիվ-տեխնիկական մասնագիտացված ստորաբաժանում՝ այդ կերպ խնայելով նաեւ ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու եւ կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը, գրում է [url=https://news.am/arm/news/543109.html?fbclid=IwAR0nStQrzIECFCLGBf0_WK0111chZAX5SjCeN7wgZs6_tIzhtxEJwgvl4YM]NEWS.am-[/url]ը:
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի համաձայն` հեռախոսային խոսակցությունների վերահսկման անցկացումն ապահովում է միայն ԱԱԾ համակարգում գործող վարչությունը այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա:
Հարկ է նշել, որՆախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ բավարար կերպով չի հիմնավորվել ՀՀ ոստիկանության կողմից ՀԽՎ ինքնուրույն իրականացման անհրաժեշտությունը, եւ հետագայում այդ գործառույթն ինքնուրույն իրականացնելու նախաձեռնություն կարող է դրսեւորել նաեւ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը:
Բացի դրանից, ոստիկանությանը նման իրավասություն վերապահելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա վերջինիս համար ներդնել առանձնացված համակարգ, ինչպես նաեւ արդիականացնել գործող համակարգը, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ կառաջացնի նաեւ հեռահաղորդակցության օպերատորների համար։
Նախագծի ընդունումը ենթադրում է խոշոր ֆինանսական ծախսեր՝ ՀԽՎ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ՀՀ ոստիկանությանը ապահովելու համար, հակառակ դեպքում ոստիկա-նությանը նման լիազորություն տալը կկրի վերացական բնույթ:
Նմանատիպ նյութեր
38290 դիտում
11:19 21-01-2020
Հեռախոսային խոսակցությունները կգաղտնալսի նաև ոստիկանությունը. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքը
1371 դիտում
11:13 13-10-2022
Ինչ ավարտ կունենա Փաշինյան-Վանեցյան-Խաչատրյան հեռախոսային խոսակցությունները ձայնագրելու գործը․ «Ժողովուրդ»
2234 դիտում
20:44 18-09-2014
Արտոնություններ՝ սահմանամերձ գյուղերին. Գործադիրը հավանություն է տվել Նիկոլ Փաշինյանի նախագծին․ lurer.com
Այս բաժնից
823 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
682 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
478 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը