211652_close_icon
views-count922 դիտում article-date 23:26 30-10-2026

Եղվարդի հրաբխային խարամների հանքավայրի տարածքում ապօրինի արդյունահանում է իրականացվել

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Եղվարդի հրաբխային խարամների հանքավայրի տարածքում իրականացվում է ապօրինի արդյունահանում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Ստուգմամբ պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք, խախտելով ընդերքի օգտագործման կանոնները՝ թույլատրված սահմաններից դուրս արդյունահանել և իրացրել են ավելի քան 20 հազար խորանարդ մետր խարամ՝ պետության և համայնքի օրինական շահերին պատճառելով 60 միլիոն դրամի վնաս։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

 

Նմանատիպ նյութեր