211652_close_icon
views-count109088 դիտում article-date 22:39 20-01-2020

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Volkswagen Touareg-ում հայտնաբերվել է «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲ ընկերության նախկին աշխատակցի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:25-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Չարենցավան-Կարենիս խաչմերուկ, որտեղ ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանութան Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված վայրում Volkswagen Touareg մակնիշի 90 PO 001 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Չարենցավան քաղաքի բնակիչ, 59-ամյա Վլադիսլավ Հարությունյանի դին: Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Դալլաքյանի գլխավորությամբ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ Վ. Հարությունյանը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Փաստի առթիվ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Հարությունյանն նախկինում աշխատել է «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲ ընկերությունում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր