ԱՄՆ-ին ձեռնտու են Չինաստանի և Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները. Դոնալդ Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնին ձեռնտու են Մոսկվայի, Պեկինի և այլոց հետ լավ հարաբերություններ ձևավորելը։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։
Հայտարարությունը Թրամփն արել է ԱՄՆ-ի ագրարային ոլորտի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ։
«Լավ հարաբերություններ ունենալը Չինաստանի հետ լավ է, ինչպես նաև Ռուսաստանի և այլ երկրների»,-ասել է նա։
Միևնույն ժամանակ ընդգծել է, որ, այդուհանդերձ, չի ցանկանում, որ ԱՄՆ-ին օգտագործեն իրենց շահերի համար։