ԱՄՆ-ն իր հարաբերությունները ողջ աշխարհի հետ է փչացրել. Դոնալդ Թրամփ
Այն, ինչ հիմա տեղի է ունենում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, անմիտ է, սակայն Ամերիկայի համար ամենամեծ տհաճությունը այն է, որ նա ողջ համաշխարհային հանրության հետ խնդիրներ ունի, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը, հաղորդում է Ria Novosti-ն:
«Դրա համար էլ Պուտինն ատում է Օբամային և չի կարողանում տանել նրան: Ես ենթադրում եմ, որ Օբաման էլ Պուտինին չի կարողանում տանել: Չինաստանը նույնպես չի կարողանում մեզ տանել, սակայն մեր հաշվին հարստանում է, Ճապոնիան նույնպես: Մենք կարծես մի մեծ խուլիգան լինենք, որն անընդհատ պարտություններ է կրում»,-ասել է նա:
Ըստ Թրամփի՝ ինքը ԱՄՆ-ի նախագահ դառնալու դեպքում կկարողանար Ռուսատսանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լեզու գտնել: