211652_close_icon
views-count1309 դիտում article-date 19:15 21-04-2023

Եթե եկեղեցու հարաբերությունները  կառավարության հետ լավ չեն, ուրեմն՝ եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում եզրափակիչ ելույթի ժամանակ ընդդիմադիրներին կոչ արեց գնալ 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:

«Ինչքան էլ բարդ լինի՝  դա պետք է հրապարակային անենք: Ախր ձեզ այնպիսի հիասթափություններ են սպասում, ընդ որում՝ ապացուցելի հիասթափություններ, եկեք, խնդրում եմ: Եկեք ու տվեք բոլոր հարցերը», - Ազգային ժողովում հայտարարեց նա:

Փաշինյանը անդրադարձավ նաև անընդհատ քննարկվող և օդում պտտվող մի թեմայի, ըստ որի Հայ առաքելական եկեղեցու և կառավարության հարաբերություններն այդքան էլ լավ չեն․

«Շատ տարօրինակ ու աղմկոտ հայտարարություն եմ անելու. եթե եկեղեցու հարաբերությունները  կառավարության հետ լավ չեն, ուրեմն՝ եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ և դա համաձայն քրիստոնեաան տեսության։ Եվ ես ուզում եմ դա ապացուցելու համար մեջբերել Պողոս Առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարը, որտեղ ասում է՝ «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի ու  եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակում»։ Թող եկեղեցին իր տեսության, էության, իր հավատի մասին մտածի, և Աստված մեզ օգնի՝ պահպանել, զարգացնել, հզորացնել ու խաղաղություն բերել Հայաստանի Հանրապետությանը», - ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր