211652_close_icon
views-count47529 դիտում article-date 18:13 19-01-2020

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են Mercedes-ն ու Renault-ն․ Mercedes-ը հայտնվել է դաշտում, ձյան մեջ. կա 6 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հունվարի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։35-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 22․3 կմ-ին բախվել են Գավառ քաղաքի բնակիչ 57-ամյա Աշոտ Ս-ի վարած Renault մակնիշի 36 CF 618 համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Բաղդասար Գ-ի վարած Mercedes մակնիշի 35 XV 574 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Աշոտ Ս-ն, նրա ուևորներ՝ Գավառի բնակիչներ 34-ամյա Հովհաննես Ս-ն, 51-ամյա Աննա Գ-ն , 53-ամա Հասմիկ Ս-ն, 53-ամյա Աիդա Հ-ն և Mercedes-ի վարորդ Բաղդասար Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կարեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, ձյան մեջ, իսկ Renault-ն էլ մասաբ փակել է ճանապարհը։ Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր