211652_close_icon
views-count52138 դիտում article-date 21:22 18-01-2020

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 28-ամյա վարորդը Nissan March-ով՝ դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի բնակիչ, 28-ամյա Գարիկ Արշակյանը, իր վարած Nissan March մակնիշի 35 XC 944 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 87 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Արշակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Ադիբեկյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան փրկարարների, ոստիկանների օգնությամբ դարձի է բերվել և քարշակի միջոցով տեղափոխվել անվտանգ վայր: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր