211652_close_icon
views-count7259 դիտում article-date 21:42 18-01-2020

«Մեդիա Պաշտպան». Գեորգի Կուտոյանի մասին ռեպորտաժը խիստ քաղաքականացված էր

Երեկ Գեորգի Կուտոյանի մահվան լուրից հետո, լրատվական դաշտում տեղի ունեցավ կարծիքների հոսք, որին «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անդրադարձել է: Այս խառնաշփոթի մեջ Հանրային Հեռուստաընկերությունն իրեն ոչ պրոֆեսիոնալ դրսևորեց: Գեորգի Կուտոյանի մասին ռեպորտաժը խիստ քաղաքականացված էր: Վերնագիրն արդեն իսկ դրա մասին էր վկայում: «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը բազմիցս համոզվել է, որ Հանրայինը խիստ քաղաքականացված է և չի կարողանում օբյեկտիվ լինել, մինչդեռ ֆինանասավորվում է հանրային միջոցներից։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ՀՌՀՀ ղեկավար Տիգրան Հակոբյանին հետևողական լինել և ի գիտություն ընդունել ստորև ներկայացված ռեպորտաժում տեղ գտած փաստերի միակողմանի շահարկումը և ձեռնարկել համապատասխան գործընթաց ու Պետրոս Ղազարյանից բացատրություն պահանջել:

Նմանատիպ նյութեր