2742 դիտում
19:57 18-01-2020
Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ
Հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երկկողմ զրույց է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ այսօր կայացած Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստը մեծ կարեւորություն ուներ գնահատական տալու համար Բաքվում 30 տարի առաջ տեղի ունեցած հայերի ջարդերին: Նիստը պատմական որակելով՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ հանձնառու ենք ջարդերի զոհերի եւ նրանց ժառանգների արդարացի հատուցման գործընթացում:
Աշոտ Ղուլյանը, շնորհակալություն հայտնելով իր գործընկերոջը նման ձեւաչափով միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը կազմակերպելու համար, նշել է, որ նախորդ մեկ տարվա ընթացքում երկու խորհրդարանների միջեւ տարբեր ձեւաչափերով համագործակցության կայուն հիմքեր են ստեղծվել:
Հայաստանի խորհրդարանի խոսնակն անձնապես շնորհակալություն է հայտնել Աշոտ Ղուլյանին՝ համատեղ գործընկերային աշխատանքի համար եւ վստահություն հայտնել, որ փոխգործակցության այս որակը կպահպանվի նաեւ ԱՀ նոր գումարման Ազգային ժողովի հետ սպասվող ընտրություններից հետո, որոնք պիտի լինեն ազատ, թափանցիկ եւ մրցակցային:
Նմանատիպ նյութեր
990 դիտում
12:38 03-12-2014
Ջեյմս Ուորլիքը՝ Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման մասին
955 դիտում
19:34 19-05-2015
Տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի՝ 5-րդ գումարման խորհրդարանի ամփոփիչ մամուլի ասուլիսը
3229 դիտում
17:46 18-01-2017
ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը
Այս բաժնից
721 դիտում
16:23 18-03-2024
Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ
1033 դիտում
15:52 18-03-2024
Կոտայքում և Գեղարքունիքում բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, Արմավիրի մարզում՝ ապամոնտաժվել
577 դիտում
15:37 18-03-2024
Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրուզի խարույկը