Ջեյմս Ուորլիքը՝ Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման մասին
Մենք քննարկել ենք նոյեմբերի 12-ին հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած միջադեպը և բանակցություններում առաջընթացի կարևորությունը: Այս մասին ադրբեջանական Apa գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ես՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կարևորում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում բոլոր կողմերի հետ քննարկումներ անցկացնելը»,-ասել է Ուորլիքը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Ուորլիքը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր: