211652_close_icon
views-count1867 դիտում article-date 09:37 17-01-2020

Ինչո՞ւ Արայիկ Հարությունյանին ԱԱԾ չհրավիրեցին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի պաշտպանի միջնորդությունը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ԱԱԾ հրավիրելու և հարցաքննելու մասով: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց նրա պաշտպան Լևոն Սահակյանը: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի ձեռք բերած նախնական տվյալների համաձայն՝ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսվարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է և միաժամանակ նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Հիշեցնենք նաև, որ կաշառք ստանալու կասկածանքով Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր