Արայիկ Հարությունյանին թույլ չեն տվել ծառայողական ավտոմեքենայով մտնել նախագահական․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ մեր աղբյուրների՝ սուպերնախարարի տիտղոսին հավակնող ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանը ժամանակ առաջ այցելել է նախագահական՝ Մաշտոցի 47՝ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման, և փորձել է ծառայողական ավտոմեքենայով մուտք գործել տարածք:
Անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել, բացատրել են, որ կարգը թույլ չի տալիս նման բան, ինչն ահավոր դուր չի եկել վերջինիս: Նույն կերպ՝ բյուջեի նախագծի քննարկման օրը ԱԺ տարածք է ցանկացել մտնել պատգամավոր, Փաշինյանի խորհրդական Հայկ Սարգսյանը, անվտանգությունը կրկին թույլ չի տվել:
Հիշեցնենք, որ ավտոմեքենաներով ԱԺ-ում ևս տարածք մուտք գործելու հատուկ կարգ է գործում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]