Հինգ պետություն Իրանից փոխհատուցում է պահանջում ուկրաինական ինքնաթիռի խոցման համար
Կանադան, Աֆղանստանը, Մեծ Բրիտանիան, Շվեդիան և Ուկրաինան Իրանից փոխհատուցում են պահանջում՝ ուկրաինական ինքնաթիռը խոցելու համար:
Ինչպե-ս հաղորդում է Tass-ը, այդ մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը՝ Լոնդոնում այդ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները ներկայացնելիս:
«Իրանը պետք է փոխհատուցում վճարի»,-ասել է Շամպանը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ նշված պետությունները ստեղծել են հատուկ խումբ, որը պետք է օպերատիվ կերպով զոհերի հարազատներին փոխանցի ողբերգության պատճառների մասին տեղեկատվություն և զբաղվի նրանց անհրաժեշտ օգնության ապահովմամբ: