Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է ուկրաինական ինքնաթիռի խոցման համար պատասխանատվությունը
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ամբողջովին ստանձնել է ուկրաինական ինքնաթիռի խոցման համար պատասխանատվությունը: Այդ մասին հայտարարել է երկրի ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն, գրում է [url=https://ria.ru/20200111/1563284631.html?fbclid=IwAR2BVcv0iRxh18dwVCEyCyHN-IJjulSqQsnfpXfjKBvL3-gAtCodCbNlBpo]РИА Новости[/url]-ն:
«Մենք ամբողջական պատասխանատվություն ենք կրում դրա համար և ինչ որոշում էլ կայացնեն իշխանությունները, մենք ենթարկվելու ենք դրան»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։