211652_close_icon
views-count7465 դիտում article-date 14:16 11-01-2020

«Առավոտը բարի չէր, սակայն ճշմարտություն բերեց. ակնկալում ենք պաշտոնական ներողություն». Զելենսկին արձագանքել է Իրանի կողմից սխալմամբ ուկրաինական ինքնաթիռի խոցման մասին Ռոհանիի հայտարարությանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Իրանի կողմից ուկրաինական ինքնաթիռի խոցման վերաբերյալ խոստովանությանը, հայտնում է korrespondent.net-ը: «Այսօրվա առավոտը բարի չէր, սակայն ճշմարտություն բերեց: Դեռ մինչ միջազգային հանձնաժողովի աշխատանքների ավարտը, Իրանն ընդունել է ուկրաինական ինքնաթիռի խոցման հարցում մեղքը: Սակայն մենք պնդում ենք մեղքի լիարժեք ընդունման հարցում: Իրանից ակնկալում ենք լիարժեք և թափանցիկ հետաքննություն անցկացնելու պատրաստակամություն, մեղավորների պատասխանատվության ենթարկում, մահացածների մարմինների վերադարձ, փոխհատուցում, դիվանագիտական ալիքներով պաշտոնական ներողություն»,-հայտարարել է նախագահը: Նա նաև հույս է հայտնել, որ հետաքննությունը հետագայում կանցկացվի առանց արհեստական հետաձգումների և խոչընդոտների: «Մեր 45 մասնագետները պետք է արդարության հաստատման համար ամբողջական հասանելիություն և փոխգործակցություն ունենան»,- հավելել է Զելենսկին: Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Իրանի նախագահը Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել է, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը: «Հետաքննությունը կշարունակվի այս մեծ ողբերգության և աններելի սխալի պատճառների հաստատման նպատակով»,- գրել է նա: Նախագահը հավելել է, որ «այս աններելի սխալի համար պատասխանատուները պատասխանատվության կենթարկվեն»: Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ, գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/01/11/zelensky-about-crush/3182348?fbclid=IwAR1j_LjMfmSfCURLeX_j2abdbVGi0irqxfsoyLH6GabJiUTeItfmCwdKogA]Tert.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր