Իրանում ձերբակալել են ուկրաինական ինքնաթիռի խոցման պահը տեսանկարահանած անձին
Իրանում ձերբակալել են ուկրաինական ինքնաթիռին խոցման պահը տեսանկարահանած անձին: Այս մասին հաղորդում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը, գրում է [url=http://regionmonitor.com/language/ru/]Regionmonitor[/url]-ը::
Նշվում է, որ այդ անձին ձերբակալել են` «միջադեպի առնչության գործոններն ու պատճառները պարզելու համար»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հունվարի 8-ին Թեհրան-Կիև չվերթն իրականացնող ուկրաինական ինքնաթիռը խոցվել է մարդկային սխալի պատճառով և ոչ միտումնավոր։