211652_close_icon
views-count4104 դիտում article-date 21:24 16-01-2020

Խորեն Հովհաննիսյանը կնշանակվի ՀՖՖ նախագահի խորհրդական

Հայկական ֆուտբոլի լեգենդ՝ Խորեն Հովհաննիսյանը կնշանակվի ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդական: Այն կքննարկվի և, ամենային հավանականությամբ, կհաստատվի գործկոմի առաջիկա նիստի ժամանակ: Նշանակման մասին [url=https://armsport.am/2020/01/16/%d5%ad%d5%b8%d6%80%d5%a5%d5%b6-%d5%b0%d5%b8%d5%be%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b6%d5%ab%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8%d5%9d-%d5%a1%d6%80%d5%b4%d5%a5%d5%b6-%d5%b4%d5%a5%d5%ac%d5%ab%d6%84%d5%a2%d5%a5%d5%af/]Armsport.am[/url]-ի հետ զրույցում հայտնեց Խորեն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Խորեն Հովհաննիսյանը նշանակվել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպան: Նշենք, որ Խորեն Հովհաննիսյանն, այսօր ՀՖՖ- ի անդամների հետ այցելել էր Գեղարքունիքի մարզ, որտեղ նրանց ներկայությամբ շահագործման հանձնվեցին նոր կառուցված խաղադաշտեր:

Նմանատիպ նյութեր