211652_close_icon
views-count2652 դիտում article-date 13:38 25-11-2019

Խորեն Հովհաննիսյանը առաջադրվում է ՀՖՖ նախագահի պաշտոնում

Հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը կառաջադրի թեկնածությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հաստատեց Հովհաննիսյանը: «Այո, ես առաջադրվելու եմ ՀՖՖ նախագահի ընտրություններում: Հիմա մշակում ենք մեր ծրագիր ֆուտբոլի զարգացման համար»,- ասաց Հովհաննիսյանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն օրեր առաջ հրաժարական տվեց նախագահի պաշտոնից, իսկ դեկտեմբերի 23-ին կլուծարվի նաև ՀՖՖ ներկայիս գործկոմը: Նույն օրը կընտրվի ՀՖՖ նոր նախագահ և գործկոմ:

Նմանատիպ նյութեր