Ծովագյուղում բացվեց առաջին խաղադաշտը
ՀՖՖ-ն շարունակում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրականացումը:
Այսօր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ՀՖՖ Գործկոմի անդամ Աննա Թադևոսյանը և լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն այցելել են Գեղարքունիքի մարզ, որի 5 բնակավայրերում կբացվեն 20x40 չափի հերթական խաղադաշտերը:
Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ առաջին խաղադաշտը բացվեց Ծովագյուղում, որտեղ երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան խաղալ և մարզվել լավ խոտածածկով խաղադաշտում: