Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուները խոստացած բողոքի ակցիան իրականացրեցին` խաղադաշտը հեղեղելով թենիսի գնդակներով. տեսանյութ
Գերմանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ «Շտուտգարտ»-«Բորուսիա» (Դորտմունդ) [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/10/76674/]հանդիպման[/url] (1:3) ժամանակ դորտմունդցիների երկրպագուները ուշագրավ բողոքի ակցիա են անցկացրել:
Հիշեցնենք, որ Բորուսիայի» երկրպագուները դժգոհ էին մնացել «Շտուտգարտի» որոշումից, որը կանգնած տեղերի համար տոմսերի գինը սահմանել էր 19,50 եվրո, իսկ նստատեղերի համար` 38,50 եվրո:
Այդ իսկ պատճառով հանդիպման առաջին 20 րոպեները դորտմունդցիների երկրպագուների մի մասը մարզադաշտից դուրս է անցկացնելու, իսկ տրիբունա մտնելուց անմիջապես հետո խաղադաշտ են նետել թենիսի բազմաթիվ գնդակներ` դրանով արտահայտելով իրենց բողոքը:
Մրցավարը ստիպված է եղել դադարեցնել հանդիպումը, մինչև խաղադաշտը չեն մաքրել թենիսի գնդակների: «Մաքրման» աշխատանքները, ի դեպ, իրականացրել էին հիմնականում «Բորուսիայի» խաղացողները:
Հիշեցնենք, որ այդ խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձավ «Բորուսիայի» երրորդ գոլի հեղինակը: