211652_close_icon

Մինի ֆուտբոլի հերթական խաղադաշտը շահագործման է հանձնվել Նուբարաշենում

views-count1017 դիտում article-date 17:52 21-10-2015
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրով նախատեսված մինի ֆուտբոլի հերթական խաղադաշտը շահագործման է հանձնվել Նուբարաշեն վարչական շրջանի 11-րդ փողոցի համար 14 շենքի բակում: Սա մայրաքաղաքում 2015 թվականին շահագործման հանձնված 10-րդ խաղադաշտն էր: Թվով 11-րդ և այս տարվա վերջին խաղադաշտը շահագործման կհանձնվի մոտ օրերս` Ավան վարչական շրջանում: Մինի ֆուտբոլի խաղադաշտերի տեղն ընտրվում է վարչական շրջանների հետ համատեղ` հաշվի առնելով բնակչության խտությունն ու քաղաքաշինական տեսակետից նպատակահարմարությունը: Մինի ֆուտբոլի խաղադաշտերը շահագործման են հանձնվում ամբողջովին կահավորված, արտաքին լուսավորության համակարգերով և հարակից տարածքների բարեկարգմամբ, իսկ առանձին դեպքերում` նաև փոքր տրիբունաների առկայությամբ:

Նմանատիպ նյութեր