Ֆուտբոլային խաղի ժամանակ փլուզվել է խաղադաշտը տրիբունաներից բաժանող ցանկապատը. կան վիրավորներ. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի «Օսասունա» - «Բետիս» հանդիպման ժամանակ փլուզվել է խաղադաշտը տրիբունաներից բաժանող ցանկապատը, որի հետևանքով բազմաթիվ երկրպագուներ տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ են ստացել: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տանտերերի խաղացող Օրիոլ Ռոմեուն գրավել է «Բետիս»-ի դարպասը: Իսպանական լրատվամիջոցների տվյալներով տուժածների թիվը հասնում է մոտ 40-ի, սակայն նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: