83092 դիտում
10:55 16-01-2020
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 37–ամյա վարորդը BMW-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և 150 մետր գլորվել ձորը. վիրավորներին դուրս են բերել Արարատի փրկարարներն ու հիվանդանոցի բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 37-ամյա Նաղաշ Ե.-ն իր վարած BMW 520 մակնիշի 35 FN 314 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում Տիգրանաշենի՝ ժողովրդին հայտնի Քյարքիի ոլորաններում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Նաղաշ Ե-ին և նրա ուղևոր, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Նիկոլայ Ս.-ին ձորից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու նույնպես օպերատվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի բժիշկները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ի վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսայանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանը:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտաի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է , որ նշված հատվածը բավականին դժվարանցանելի էր ու փրկարարներն ու բժիշկները, կարելի է ասել, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են մեծ դժվարությամբ դուրս բերել վիրավորներին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2110 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)