211652_close_icon
views-count1089 դիտում article-date 10:12 16-01-2020

Ընդլայնվել է Արցախի միջազգային համագործակցության աշխարհագրությունը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Երեկ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփել է արտաքին քաղաքական գերատեսչության 2019 թ. գործունեությունը: Ըստ Մ. Մայիլյանի, Արցախի արտաքին քաղաքականության անկյունաքարն են Արցախի միջազգային ճանաչման եւ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնումը, Արցախի եւ այլ պետությունների միջեւ փոխգործակցության ու բարեկամական կապերի ամրապնդումը եւ խաղաղ կարգավորման գործընթացում հանրապետության ներգրավվածության ընդլայնումը: Անդրադառնալով առաջադրված նպատակների իրականացմանը, նա նշել է, որ տարին բավականին արդյունավետ էր: Շարունակվել են ջանքերը` միտված միջազգային կապերի ամրապնդմանը, քայլեր են ձեռնարկվել ընդլայնելու Արցախի միջազգային համագործակցության աշխարհագրությունը: Նախարարը կարեւորել է նաեւ Արցախի եւ տարբեր երկրների վարչատարածքային միավորների միջեւ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերի շարունակականությունը: Որպես տարվա գլխավոր քաղաքական իրադարձության, ԱԳՆ ղեկավարը նաեւ ընդգծել է Ստեփանակերտում հոկտեմբերին կայացած «Համագործակցություն` հանուն արդարության եւ խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովի կարեւորությունը: Համաժողովին մասնակցել են խորհրդարանական բարեկամության խմբերի եւ շրջանակների, քույր քաղաքների, ինչպես նաեւ Արցախի անկախությունը ճանաչած կամ Արցախի հետ համագործակցող տարբեր երկրների վարչատարածքային միավորների ներկայացուցիչներ: Ասուլիսի ժամանակ գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին` նշելով, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, միջազգային գործընթացներում նրա ներգրավվածության ընդլայնման եւ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների հետ կապված գործընթացները ընթանում են զուգահեռ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր