211652_close_icon
views-count2038 դիտում article-date 18:43 17-02-2016

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-ը Հայաստանում ընդլայնում է հեռախոսային ցանցի աշխարհագրությունը

Փետրվարի 17-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ «Ռոստելեկոմին» են տրամադրվել ֆիքսված հեռախոսային ցանցի տարածաշրջանային կոդեր (NDC) և համարային շարքեր։ Մինչ այս ընկերությունն իր բաժանորդներին տրամադրում էր հեռախոսահամարներ ոչ աշխարհագրական կոդերով, որոնք հնարավոր էր շահագործել ՀՀ ցանկացած վայրում։ Շնորհիվ տրամադրված կոդերի և համարային շարքերի «Ռոստելեկոմը» Հայաստանում հնարավարություն է ստացել հեռախոսահամարներ տրամադրելու նաև ըստ տարածաշրջանների՝ աշխարհագրական կոդերով։ Մասնավորապես ընկերությանն են տրամադրվել Երևան քաղաքի 012 կոդով սկսվող 2-9 շարքերը (012 2x xx xx, 012 3x xx xx, այլ), ինչպես նաև աշխարհագրական վայրի կոդով համարներ (ինչպես օրինակ՝ Գյումրի 312 850xx, 312 851x, այլ), ինչը հնարավորություն է տալիս մարզերում բնակվող բաժանորդներին ստանալու իրենց տարածաշրջանի կոդով նոր հեռախոսահամարներ։ Այսպես, օրինակ՝ Աբովյան քաղաքի բնակիչները կարող են ստանալ հեռախոսահամարներ 222 81xxx շարքից, որտեղ 222 կոդն է, իսկ 81xxx համարային շարքը: Նման կերպով համարային շարքեր են տրամադրվել Երևանի և հայաստանյան 48 խոշոր քաղաքների (Արտաշատ, Արարատ, Աշտարակ, Ապարան, Ծաղկահովիտ, Վեդի, Թալին, Մասիս, Արմավիր, Մեծամոր, Բաղրամյան, Էջմիածին, Զվարթնոց, Վարդենիս, Գավառ, Մարտունի, Սևան, Ճամբարակ, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի, Աբովյան, Եղվարդ, Նոր Հաճըն, Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Ամասիա, Մարալիկ, Արթիկ, Աշոցք, Գյումրի, Ախուրյան, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ, Սիսիան, Վայք, Ջերմուկ, Եղեգնաձոր, Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան, Բերդ) կոդերով։ Հավելենք նաև, որ ընկերությունը շարունակելու է տրամադրել հեռախոսակապի ծառայություններ ոչ աշխարհագրական 060 46 xx xx, 060 71 xx xx xx, 060 72 xx xx, 060 73 xx xx, 060 74 xx xx, 060 75 xx xx շարքերով ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման մանրամասները ներկայացված են կառույցի և «Ռոստելեկոմի» պաշտոնական [url=http://www.rtarmenia.am]կայքերում[/url]:

Նմանատիպ նյութեր