211652_close_icon
views-count6665 դիտում article-date 23:20 14-01-2020

Չինաստանում փողոցում առաջացած ահռելի փոսը «կուլ է տվել» ավտոբուսն ու հետիոտներին. կան զոհեր և անհետ կորածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չինաստանի պետական հեռուստատեսությունը հրապարակել է տեսանյութ, որը ցույց է տալիս՝ ինչպես է փողոցում անսպասելիորեն առաջացած ահռելի փոսը «կուլ տալիս» ուղևորներով լի ավտոբուսն ու հետիոտներին, գրում է The Guardian-ը: Միջադեպի հետևանքով գրանցվել է առնվազն 6 զոհ, բացի այդ, կա տասն անհետ կորած: Տասնվեց մարդ հիվանդանոց է տեղափոխվել: Դեպքը տեղի է ունեցել Սինին քաղաքի ավտոբուսի կանգառներից մեկում: Տեսանյութում երևում է՝ ինչպես են մարդիկ խուճապահար փախչում: Ներկայում իրականացվում են որոնողա-փրկարարական աշխատանքներ: Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն: Նշվում է, որ գետնի տակից հայտնվող ահռելի փոսերը «նորություն» չեն Չինաստանում: Դրանք հաճախ են տեղի ունենում և կապված են լայնածավալ շինարարական աշխատանքների հետ: [img]https://st0.shamshyan.com/editor/069831000157902960645611.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր