Չինաստանում դանակով զինված տղամարդը պատանդ է վերցրել երթուղային ավտոբուսն ու վրաերթի ենթարկել հետիոտներին. կա 8 զոհ
Չինաստանի արևելքում՝ Ֆուցզյանի նահանգում, զինված տղամարդը գրավել է երթուղային ավտոբուսը և պատանդ վերցրել ուղևորներին: Այս մասին հայտնում է RBC-ն:
Հանցագործը այդ ավտոբուսով նաև վրաերթի Է ենթարկել հետիոտներին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, այդ թվում՝ ոստիկանության մեկ աշխատակից: Նախնական տվյալներով՝ տուժել է 21 մարդ:
Հանցագործը կալանավորվել է, դեպքի հանգամանքները պարզվում են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
00:00:28 / 00:00:28
Китаец с ножом угнал автобус и въехал в топлу