Չինաստանում ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել. կան անհետ կորածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր առավոտյան Չինաստանի Ցզյանսի նահանգում գետի վրայով անցնող ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն:
Փլուզման հետևանքով 8 հոգի հայտնվել են գետում: Ժամանած փրկարարները կարողացել են դուրս բերել նրանցից 5-ին, ովքեր մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են:
Եվ 3 հոգի անհետ կորած են համարվում: Հավանաբար, նրանց քշել տարել է ջրի հոսքը: