5392 դիտում
23:15 13-01-2020
Իսկ դուք հաշվե՞լ եք, թե քանի ողբերգական դեպք կարող է պատահել. Ավետիք Իշխանյան
Հիշատակելով Պարույր Սևակի «ԹԵ ՉԷ՝ ՀԱՇՎՈՒ՜Մ ԵՔ, ՀԱՇՎՈՒ՜Մ ԵՔ, ՀԱՇՎՈՒ՜Մ…» տողը՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աննկուն է իր՝ մի քանի համայնքային ծննդատներ փակելու որոշման մեջ. «Մարալիկին գումարվեցին Եղվարդը, Աչաջուրը և էլի մի քանիսը»։
«Այո, նախարարությունը հաշվարկներ է արել և այն ծննդատները, որոնք տարեկան 150 ծննդից պակաս են ընդունում, պետք է փակվեն։
Հաշվեցե՜ք, խնդրե՜մ, հաշվեցե՛ք նաև (Պարույր Սևակ),
-Իսկ դուք հաշվե՞լ եք, թե որքան ծախս են անելու և վերոնշյալ, և մերձակա համայնքների բնակիչները մինչև մոտակա համայնքի ծննդատուն հասնելը։
-Իսկ դուք հաշվե՞լ եք, թե քանի ողբերգական դեպք կարող է պատահել, ժամանակին ծննդատուն չհասնելու դեպքում, մանավանդ ձմռանը։
-Իսկ դուք հաշվե՞լ եք, որ համայնքները զրկում եք , համայնքի կողմից հարգանք վայելող մասնագետ-մտավորականններից (կմնան միայն հատ ու կենտ ուսուցիչները)։
-Իսկ դուք հաշվե՞լ եք, թե քանի մասնագետ կդառնա գործազուրկ։
-Եվ, վերջապես, դուք հաշվե՞լ եք, թե ձեր «հանճարեղ» տնտեսագիտա-մասնագիտական որոշման պատճառով, հետագա տարիներին որքան մարդ կարտագաղթի մարզերից, հաճախ՝ Հայաստանից։
Հաշվեցե՜ք հապա ու թիվն ասացեք (Պարույր Սևակ)», գրել է Ա.Իշխանյանը:
Նմանատիպ նյութեր
2475 դիտում
22:29 19-09-2021
Իրականում, դուք եք շեղվածները՝ ձեր շեղված ուղեղներով, ձեր վարչապետով և նրա աջակիցներով. Ավետիք Իշխանյան
1138 դիտում
23:33 18-12-2023
Քանի դեռ գարշապետիկն է իշխում Հայաստանում, բանտերը լիքն են լինելու քաղբանտարկյալներով․ Ավետիք Իշխանյան
Այս բաժնից
868 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
988 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
706 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին