144676 դիտում
20:30 14-06-2023
Լարված իրավիճակ Երևանում. բնակիչներն ասում են՝ 5 տարի է՝ 300 մետր չեք սարքում, գլուխ եք գովում, թե մետրո եք կառուցում, դուք հաշվե՞լ եք, թե քանի երեխա է ձեր պատճառով վնասվածքներ ստացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն 5 տարի է՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան թիվ 10, 14, 8, 16 և մի քանի բազմաբնակարան շենքերի բնակիչները չգիտեն արդեն՝ ում դուռը գնան, որպեսզի հստակ ստանան պատասխան, թե երբ են ավարտելու բնակիչների կողմից Մահաբեր անունը ստացած ճանապարհի նորոգման աշխատանքները:
Այսօր՝ հունիսի 14-ին, նշված հատվածում էին հավաքվել մեծ թվով բնակիչներ, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում էին. «5 տարի առաջ էր, մի ամբողջ շինարարական կազմակերպություններով, Երևանի քաղաքապետարանով, Մալաթիա-Սեբաստիայի թաղապատերանով, ինչ-որ ԾԻԳ-ի պաշտոնյաներով եկան ու ասացին, որ ժողովուրդ ջան, 1 տարում այս հատվածում այնպիսի ճանապարհ ենք կառուցելու, որ անգամ զբոսաշրջիկներն են զարմանալու:
5 տարի է՝ հայտնվել ենք սոդոմ-գոմորի մեջ: Մի փոքր քամի է լինում, փոշին ներխուժում է անգամ 8-րդ ու 9-րդ հարկեր, մի փոքր անձրև է գալիս՝ ամբողջ հատվածը պատվում է ցեխով, 2 օր առաջ էր՝ անձրևատարերի խցանման պատճառով անձրևաջուրը այնպես էր հոսում, կարծես Վենետիկում լինեինք, մի հատ լոդկա էր պակասում, որ դրանով շենքից շենք տեղաշարժվեինք:
Ում ասես դիմել ենք, հետո էլ քաղաքային իշխանություններն ասում են, թե մենք սիրում ենք Երևանն ու երևանցուն: Մեզ հասած տեղեկություններով՝ ճանապարհաշինարարությունը պետք է ավարտին հասցվի ինչ-որ ԾԻԳ-ով, բայց նրանք էլ դարձել են Նոյի ագռավ, դուրս են եկել ու չկան, իսկ Երևանի քաղաքապետարանն էլ եթե մի քիչ սրտացավ մոտեցում ցուցաբերի, ապա կարող են ԾԻԳ-ին պարտավորեցնել, որպեսզի աշխատանքները կարճ ժամանակում ավարտին հասցնեն, իսկ եթե մտքներին լինի, 1-2 ամիսը բավարար է՝ գործը գլուխ բերելու համար, էլ չենք ասում, որ 5 տարի է՝ այս բարձիթողի վիճակի պատճառով մարդիկ են ընկնում փոսը, այդ թվում՝ երեխաներ:
Ավագ սերնդի մարդիկ, որոնց մեջ կան նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ, չեն կարողանում այդ քանդած ու բարդակի վերածված ճանապարհով անցնել:
Բան չենք ցանկանում, մի օր թող Տիգրան Ավինյանը, Մալաթիայի թաղապետը և ԾԻԳ-ի պատասխանատուն իրենց ընդմիջման ժամը գան ու անցկացնեն այստեղ, փոշի կուլ կտան, ու այդ ժամանակ գուցե կհասկանան, որ մեր պահանջն արդարացի է, իսկ մենք շատ բան չենք ուզում, մենք խնդրում ու նաև պահանջում ենք, որ այս Մահվան ճանապարհ անունը ստացած հատվածը վերջնականապես կարգի բերեն, որպեսզի երբ դեպք լինի, շտապօգնության մեքենաները վերևում չկանգնեն ու բժիշկներն էլ ասեն, թե մեքենայով չենք կարող մոտենալ, ստիպված ոտքով ենք բժշկին ու բժշկուհուն ուղեկցում, իսկ եթե անհրաժեշտություն է լինում, մոտ 250 մետր ավերակ ճանապարհով ոտքով ենք մոտեցնում շտապօգնության ավտոմեքենային:
Խնդրում ենք, որպեսզի կառավարությունը, տարածքային իշխանությունն ու Մալաթիայի թաղապետարանը հասկանան, որ մենք պայքարում ենք, որպեսզի նրանց տրված «Ավելի բարեկարգ Երևան» արտահայտությունը իրականություն դառնա։
Մենք ոչ ընդդիմություն ենք, ոչ էլ իշխանություն, մենք նույն այդ չինովնիկներին կերակրողներն ենք, քանի որ մեր տված հարկերով են իրենք աշխատավարձ ստանում, ու հիմա խնդրում ու պահանջում ենք, որ խոսքից անցնեն գործի, հակառակ դեպքում, եթե տեսնենք, որ առաջընթաց չի լինի այս ճանապարհը վերջապես կարգի բերելու հարցում, ահել-ջահել, մեր ու մանուկ դուրս ենք գալու փողոց, ու այդ ժամանակ, հարգելի չինովնիկներ, չասեք՝ Դավիթ գող-գող եկավ, գնաց»:
Խնդիրը նաև կայանում է նրանում, որ նշված բակային ճանապարհը դարձել է մայրուղի, ու մեքենաների տեղաշարժն այնքան շատ է, որ ծնողները վախենում են՝ իրենց երեխաներին թողնեն, դրսում խաղան, քանի որ ամեն պահի հնարավոր է՝ կամ երեխաները հայտնվեն փոսերում, որոնց խորությունը 5-7 մետր է, կամ էլ ավտոմեքեաների կողմից վրաերթի ենթարկվեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 208+
208+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2161 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)