Վրացիներն ու ուկրաինացիները զանգվածային ծեծկռտուք են սարքել ըմբշամարտի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայում ընթացող ըմբշամարտի մրցաշարում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, որը հրահրել էին մրցաշարի երկու մասնակիցները: Միջադեպը տեղի է ունեցել մինչև 79 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչ գոտեմարտում՝:
Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Էրբոցանաշվիլին և ուկրաինացի մարզիկ Հասան Զաքարիևը մարզագորգի վրա սկսել են բռունցքների միջոցով հարաբերություններ պարզել: Նրանց փորձել են բաժանել թիմակիցները, ինչպես նաև՝ մարզիչները, սակայն կռիվը շատ արագ վերածվել է զանգվածային ծեծկռտուքի:
Միայն մրցաշարի կազմակերպիչների միջամտությունից հետո է հաջողվել կռվարարներին բաժանել:
Գոտեմարտը այդպես էլ չի ավարտվել, քանի որ երկու մարզիկն էլ որակազրկվել են: