211652_close_icon
views-count313758 դիտում article-date 14:41 13-01-2020

Երևանում մահացել է Շենգավիթում և 3-րդ մասում հայտնի հեղինակություն «Սքեն»

Այսօր՝ հունվարի 13-ին, Երևանում մահացել է դեռ սովետական տարիներից ինչպես Շենգավիթում ու 3-րդ մասում, այնպես էլ հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Սարգիս Մանասերյանը, ով ավելի շատ հայտնի էր «Սքե» մականվամբ: Ս. Մանասերյանի մահվան առթիվ մեծ թվով շենգավիթցիներ ու 3-րդ մասի բնակիչներ իրենց ցավակցությունն են հայտնում: Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունվարի 14-ին, Վերին Շենգավիթ 11-րդ փողոցում: Ս. Մանասերյանը հայտնի է ոչ միայն իր մարդկային հատկանիշներով, այլ նաև միշտ կանգնած է եղել արցախյան պայքարի, այդ թվում նաև՝ Ապրիլյան քառօրյա պատերազմում զինվորներին սատար կանգնելու գործում և երբևէ չի ցանկացել այդ մասին բարձրաձայնվի:

Նմանատիպ նյութեր