211652_close_icon
views-count351098 դիտում article-date 17:40 09-06-2020

Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված՝ Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտը» մահացել է. դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված 20-ից ավել պարկուճներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9 փողոցի 9-րդ շենքի հարևանությամբ ինքնաձիգից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևանք քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը: Ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 20-ից ավել պարկուճներ: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի գլխավորությամբ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վար է ժամանել նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևորգ Գևորգյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: Նա 28-ամյա Աշոտ Պետրոսյանն էր, ով Շենգավիթում հայտնի էր «Կյաժ Աշոտ» մականվամբ: Դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի մեծ թվով ծառայողներ: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կրակոցների վայրից բավական հեռու՝ բնակելի շենքերի բակում, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Nissan Teana մակնիշի 36 ՏR 467 համարանիշի, Lexus GS 450հ մակնիշի 10 AG 100 համարանիշի ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցի մի քանի՝ և արնանման հետքեր: Այս պահին նշված վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն ու կարմիր բերետները, իսկ նշված Lexus-ի հարևանությամբ գտնվող ավտոտնակի արանքում կարմիր բերետները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ: Կան կասկածներ, որ սա նույնպես համարվում է հանցագործության գործիք: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները և դեպքի վայրի տեղազննություն են կատարում Շենգավիթի քննչական բաժնի քննիչները: Ոստիկաններն ու քննիչներն ունեն նաև տեղեկություններ, որ կա վիրավոր կամ վիրավորներ: Այդ տեղեկությունը օպերատիվ ճանապարհներով ճշտվում է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 253+
253+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր