211652_close_icon
views-count65648 դիտում article-date 13:34 13-01-2020

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mitsubishi Pajero io-ն ու Volkswagen–ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 18.3-րդ կմ հատվածում բախվել են 67-ամյա Շահեն Մովսիսյանի վարած Mitsubishi Pajero io մակնիշի 16 ՍՍ 099 համարանիշի և 47-ամյա Աշոտ Ղազարյանի վարած Volkswagen Vento մակնիի 35 GՍ 793 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր, 67-ամյա Ա. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ն դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Սարգսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, տեղի ճանշինականները կատարել են ճանապարհի մաքրման ու մշակման աշխատանքներ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր