64610 դիտում
23:15 24-08-2017
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. «Երևան Սիթի»-ի դիմաց բախվել են Mitsubishi Pajero-ն, Volkswagen-ն ու Mitsubishi Grandis-ը. 3 վիրավորներին առաջինը օգնության են հասել Ոստիկանության ՊՊԾ ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, բախվել են Mitsubishi Grandis մակնիշի 35 DC 939 համարանիշի և Volkswagen Passat մակնիշի 34 DT 373 համարանիշի և Mitsubishi Pajero io մակնիշի 19 AR 001 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Տիգրան Հովհաննիսյանն ու Գեորգի Աշչյանը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունայնը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Պարեկապահակային ծառայության գնդի 4-րդ վաշտի ոստիկանները, ովքեր այդ պահին նշված վայրում ծառայություն կատարելիս են եղել և նրանք են վիրավորներին դուրս բերել ավտմեքենաներից և օգնություն ցուցաբերել, մինչև կժամաներ շտապօգնությունը:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+