211652_close_icon
views-count56682 դիտում article-date 12:20 13-01-2020

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքի մարզում KIA-ն բախվել է ծառերին. կա վիրավոր. օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկանները, բժիշկներն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 13-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Լևոն Գասպարյանը իր վարած KIA մակնիշի 16 24 08/01 CM ժամանակավոր համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 42-ամյա Սուրեն Չիլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Հրազդանի հիվանդանոցի բժիշկները և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Վարորդին ու վիրավորին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանները, ովքեր մինչև բժիշկների ժամանումը օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը և միայն վթարից հետո են տեղի ճանշինականները ժամանել ու սկսել կատարել ճանապարհը աղ ու ավազով մշակելու աշխատանքները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր