211652_close_icon
views-count72286 դիտում article-date 10:15 17-12-2022

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Nissan Tida-ն ու Opel Vectra-ն․ կան վիրավորներ, օպերատիվ են գործել բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին, Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Nissan Tida և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով՝ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչներ Տիգրան Բունիաթյանն ու Վարդան Վարյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի և ավագ քննիչ Սահակ Բաբախանյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ ատարածք։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում վթարի մեջ հայտնված մարդիկ ասում էին, որ վթարը տեղի չէր ունենա, եթե ճանապարհը մերկասառույց չլիներ, ու ճանապարհը սպասարկող ընկերությունը պարտավոր էր ժամանակին կատարեր ճանապարհն աղ ու ավազով մշակման գործողություններ։ Մինչդեռ կամրջի ողջ հատվածում մերկասառույց էր։ Ու վթարից հետո՝ արևի դուրս գալուց՝ ճանապարհը դարձավ ոչ վտանգավոր վարորդների համար։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի հերթապահ խմբերը։

Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 151+
151+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր