211652_close_icon
views-count35647 դիտում article-date 10:28 13-01-2020

Խոշոր ավտովթար-հրդեհ Գյումրիում. 29-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է էլեկտրասյանը. ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 13-ին, խոշոր ավոտվթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:15-ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 29-ամյա Արթուր Ղարիբյանը Շիրակացի փողոցի 5 հասցեի դիմաց իր վարած Mercedes V230 մակնիշի 36 PD 144 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ղարիբյանն ու նրա ուղևոր, Գյումրիի բնակիչ, 29-ամյա Ա. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և այն դարձել է ոչ շահագործվելի: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր