19180 դիտում
18:40 11-01-2020
Ոստիկանությունը ՍԴ դատավորների վերաբերյալ տվյալներ չի հավաքում, գաղտնի ժողով չի եղել. ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյան. Tert.am
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը [url=https://www.tert.am/am/news/2020/01/11/Sargsyan/3182462?fbclid=IwAR3MM5WSmsLWyKQ2Uy-ri5uTRxSqR2kWEv1TO79tMmdBKFRRrhE94GgXatg]Tert.am[/url]-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունն առ այն, որ Սահմանադրական դատարանի երկու դատավորի նկատմամբ Ոստիկանության 7-րդ վարչությունը նեղ անձնական բնույթի տեղեկություններ է հավաքագրել:
[b]-Պարոն Սարգսյան, ձեր ղեկավարած կառույցը տեղեկություններ է հավաքում Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ, ինչո՞ւ:
[/b]
-Ոչ, չկա նման բան, որևէ նմանատիպ գործողություն չի կատարվում, սխալ լուր է, չի կարող նման բան լինել:
[b]-Որևէ գործողություն չի՞ կատարվում ՍԴ-ին առնչվող:
[/b]
-Ոչ, ՀՀ ոստիկանությունը որևէ նման գործողություն չի անում: Երեկ էլ գրել էին, թե գաղտնի հանդիպում է տեղի ունեցել վարչապետի հետ:
[b]-Տեղի չի՞ ունեցել գաղտնի հանդիպում ուժային ու իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ, Դուք չե՞ք մասնակցել:
[/b]
-Ոչ, որևէ հանդիպում չի եղել, ինչի մասին է խոսքը:
[b]-Պարոն Սարգսյան, ՍԴ-ի մասին Դուք որևէ հրահանգ չե՞ք ստացել:
[/b]
-Իհարկե ոչ, ի՞նչ հրահանգի մասին է խոսքը, հանդիպում էլ չի եղել, հրահանգ էլ:
[b]-Պարոն Սարգսյան, իսկ եթե առաջիկայում պարզվի, որ օրինակ 7-րդ վարչությունը ՍԴ դատավորների մասին անձնական տվյալներն էր հավաքագրում, իսկ Դուք հիմա հերքում եք…
[/b]
-Չի կարող պարզվել, հնարավոր չէ:
Նմանատիպ նյութեր
47319 դիտում
19:37 05-12-2019
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետի փոփոխություն է տեղի ունեցել
12596 դիտում
10:57 11-05-2016
Ինչո՞ւ է ոստիկանությունը հիվանդանոցներից տվյալներ հավաքում քաղցկեղով հիվանդ անձանց մասին. «Առավոտ»