12596 դիտում
10:57 11-05-2016
Ինչո՞ւ է ոստիկանությունը հիվանդանոցներից տվյալներ հավաքում քաղցկեղով հիվանդ անձանց մասին. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը գրություն էր ստացել «Human Rights Watch» կազմակերպությունից այն մասին, որ ոստիկանությանը բժիշկներից տվյալներ է հավաքում քաղցկեղով հիվանդ անձանց մասին։
Ըստ այդ գրության՝ ամեն ամիս տվյալներ էր հավաքվում նաև այն մասին, թե ով ինչ դիագնոզ ունի, ինչքան հոգեմետ դեղ է ներարկում ստանում, ով է ներարկողը, անձնագրային տվյալները և այլն։ Այս տեղեկատվությունը ճշտելու կապակցությամբ «Առավոտը» զրուցել է ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանի հետ։ Ներկայացնում ենք զրույցից մի հատված.
-Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցեց, անհանգստանալով առկա տեղեկություններով։ Մոտ երկու ամիս տևեց ամբողջ վարույթի գործընթացը։
Հրավիրել ենք առողջապահության նախարարությանը, ոստիկանաթյան ներկայացուցիչներին, լսել ենք իրենց տեսակետները խնդրի կարգավորման վերաբերյալ, կայացնելով որոշումը։ Որոշեցինք, որ այո, թեև հնարավորությունը սահմանված է, բայց փոխանցման գործընթացը հակասում է «Անձնական տվյալների մասին» օրենքին։ Հաշվի առնելով, որ դրանք նաև բժշկական գաղտնիք են, և որ բուժհաստատությանը հայտնի են դարձել, քանի որ անձը դրանք վստահել է բուժհաստատությանը։
[b]- Ոստիկանությունը հիմնավորե՞ց, թե ինչի համար էր բժշկական գաղտնիք պարունակող ինֆորմացիա ձեռք բերում։[/b]
- Հիմնավորումն այն էր, որպեսզի ընդհանրապես վերահսկի հոգեմետ դեղերի փոխանցումը բուժհաստատություններից հիվանդներին, որպեսզի ոստիկանությունը վստահ լինի, որ ամեն ինչ տեղի է ունենում ըստ սահմանված կարգի, հիվանդը ստանում է այնքան չափաբաժին, որքան որ պետք է ստանա, շուկան վերահսկելու նպատակով։
[b]–Ի՞նչ է սպասվում վարչական վարույթից հետո ոստիկանությանը։[/b]
–Մենք կարծում ենք, որ նրանց հաջորդ քայլը պիտի լինի որոշման նախագիծ մշակելը, օրենքում փոփոխություն առաջարկելը, որով հստակ կկանոնակարգվի ողջ գործընթացը՝ բժշկական հաստատություն-բժիշկ–ոստիկանություն փոխհարաբերությունների համատեքստում»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
988 դիտում
17:04 15-09-2014
ԱՄՆ-ի իշխանությունները տվյալներ են հավաքում Նոր Զելանդիայի բնակիչների մասին. Սնոուդեն
1687 դիտում
13:11 20-01-2014
Ժաննա Ֆրիսկեն քաղցկեղով հիվանդ է
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
655 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1036 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»