211652_close_icon
views-count2365 դիտում article-date 10:37 10-01-2020

Առաջնայինը աշխատանքի և աշխատողի խրախուսումն է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ ««Մեր նպատակն է, որպեսզի աշխատանքով ապրող մարդը շատ ավելի լավ ապրի ապագայում։ Տնտեսական հեղափոխության առանցքն այն է, որպեսզի մարդկանց ցույց տանք, որ լավ ապրելու համար պետք է ընդամենը երկու բան՝ աշխատանք և աշխատելու համար բարենպաստ միջավայր։ Պետությունը ստեղծել է բարենպաստ միջավայրը, այն է՝ հավասար հնարավորություններ, արտոնյալների բացակայություն։ Եթե կա ինչ-որ բան, ապա այն բոլորի համար է։ Այս պայմաններում մեզանից յուրաքանչյուրը պետք է սկսի աշխատել կամ որևէ տնտեսական գործունեությամբ զբաղվի։ Էական չէ, կլինի դա գիտության, կրթության ոլորտում, բիզնեսում, պետական կառավարման համակարգում և այլուր»,- «ՀՀ»-ի հետ զրույցում ասում է «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը՝ երկարաժամկետ ռազմավարական նպատակի հիմքը համարելով աշխատանքի խրախուսումն ու աշխատող մարդու մեծարումը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Բաղդասարյանի խոսքով, տնտեսության զարգացման ուղղությամբ մեծ արդյունքներ ունենալու համար կառավարությունը պետք է ավելի գլոբալ ծրագրերի մասին մտածի։ Նա բավարար չի համարում անցած տարվա ընթացքում գրանցված ներդրումների ծավալը, գտնելով, որ այդ մասով կանխատեսումները և սպասելիքները չարդարացվեցին։ Թեև այդ ուղղությամբ քայլեր արվում են, մասնավորապես Էկոնոմիկայի նախարարությունը սկսել է փոխել իր մեթոդոլոգիան և ավելի լավ է իրազեկում այն պայմանների մասին, որոնք կարող են հետաքրքրել ներդրողներին և ավելի հեշտացնեն նրանց գործունեությունը, սակայն ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, դրանով պետք չէ սահմանափակվել և ավելի ընդգրկուն ծրագրեր է պետք ունենալ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր