2209 դիտում
10:49 13-10-2021
ՌԴ-ի համար առաջնայինը Արևմուտքի ազդեցության հաստատման ու աճի կանխման խնդիրն էր Կովկասում․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Իրանական «Fars»-ում Մեֆդի Պուրսավան հրապարակել է մի հոդված, որում շեշտել է, որ Ռուսաստանն ավանդաբար մեծ դեր է խաղում Կովկասի քաղաքական իրավիճակի վրա: Այժմ այդ դերը կարող է մի փոքր այլ լինել, քան եղել է միշտ՝ նկատի ունենալով այն, որ Թուրքիան ձգտում է քաղաքական կարեւոր խաղացող լինել եւ տարածաշրջանում իրեն հարմար աշխարհաքաղաքական վերակառուցում իրականացնել:
Անկասկած, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տարածաշրջանում հայտնվեցին նաեւ աշխարհաքաղաքական խոշոր այլ խաղացողներ, սակայն Ռուսաստանի նշանակությունը մինչեւ հիմա էլ մեծ է: Դա հստակ դրսեւորվեց նաեւ արցախյան վերջին պատերազմում: Ռուսաստանի համար առաջնայինը ԱՄՆ-ի գլխավորությամբ «աշխարհաքաղաքական Արեւմուտքի» ազդեցության հաստատման ու աճի կանխման խնդիրն էր ինչպես ողջ Կովկասի տարածքում, այնպես էլ դրան հարակից Սեւ ծովի ավազանում: Իսկ ԱՄՆ-ը 21-րդ դարի առաջին տասնամյակներին հսկայական ջանքեր գործադրեց, որպեսզի ամրացնի իր ներկայությունը Սեւ ծովում՝ տարածաշրջանի համար «մեծ անվտանգության» ապահովման քողի տակ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2632 դիտում
10:37 10-01-2020
Առաջնայինը աշխատանքի և աշխատողի խրախուսումն է․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»