211652_close_icon

Արսեն Ջուլֆալակյան. Այս պահին առաջնայինը պետականությունը պահպանելն է

views-count7098 դիտում article-date 21:10 28-02-2021
Ըմբշամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տևական ժամանակ է, ուզում եմ մանրամասն ներկայացնել, թե ինչպիսի բացիթողի (շատ մեղմ ասած...) վիճակում է գտնվում հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը՝ տեղի ունեցող կամայականություններով հանդերձ։

Հետո հասկանում եմ, որ ամբողջ երկիրն է ոտք առել գնում, ու՞մ է առհասարակ հետաքրքիր, թե ի՞նչ է կատարվում ինչ որ մի նեղ բնագավառում։

Կոնկրետ մարդիկ էլ, քաջ գիտակցելով այդ ամենը, վարպետորեն օգտվում են ստեղծված իրենց համար նպաստավոր պայմաններից։
Անկախ ամեն ինչից, մի օր շատ ծավալուն անդրադառնալու եմ այդ ամենին։ Թե ինչպես նպատակադրված քանդվեց երկրում եղած այն քիչ, կայուն հավաքականներից մեկը,որը տասնամյակից ավել աշխարհում լավագույններից էր։

Ցավոք,արդեն,պոստ ֆակտում։

Այս պահին առաջնայինը պետականությունը պահպանելն է...

հ.գ. այդպես էլ չսովորեցինք գնահատել մեր լավագույներին, յուրահատուկներին։ Իսկ այ «դրսի ձայնը» միշտ էլ քաղցր է թվացել
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր