211652_close_icon
views-count61194 դիտում article-date 09:01 10-01-2020

Ավտոսիրողները պատրաստվում են բալային համակարգի դեմ բողոքի ավտոերթի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության նոր նախաձեռնությունները շարունակում են հանրային դժգոհություն հարուցել: Մեր տեղեկություններով՝ ավտոսիրողների տարբեր խմբեր քննարկում են Հանրապետության հրապարակ ավտոերթ անցկացնելու հնարավորության հարցը: Ավտոերթի մասնակիցները դրանով իրենց բողոքն են արտահայտելու ընդդեմ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նախատեսված բալային համակարգի՝ առաջարկելով, որ կառավարությունը հրաժարվի այդ փոփոխությունների իրագործման գաղափարից: Չնայած կառավարության հիմնավորումներին, որ այդ փոփոխությունների նպատակը ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազեցումն է, ըստ փորձագետների՝ պատահարների քանակի նման աննախադեպ աճը պայմանավորված է մեքենաների թվի ավելացմամբ և նոր պահանջներին Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքների անհամապատասխանելիությամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր